Լավրովը՝ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը ներկայումս հակամարտության ավարտի լավագույն լուծումն է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կամուրջներ դեպի Արևելք» նախագծի համար տված հարցազրույցում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկեց իր «20 կետերը», որոնցում հիշատակվում է «պետականություն» բառը։ Սակայն դրանք բոլորը բավականին լայն ձևակերպված են։ Դրանք վերաբերում են միայն Գազայի հատվածի մնացած մասին։ Արևմտյան ափը չի հիշատակվում։ Բայց մենք ռեալիստներ ենք։ Մենք հասկանում ենք, որ սա այս պահին սեղանին դրված լավագույն բանն է։ Համենայնդեպս, լավագույնն արաբների համար ընդունելի լինելու և Իսրայելի կողմից «չմերժվելու» առումով, ինչպես ես կբնութագրեի Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումը», - հայտարարել է նա։
Հավելենք՝ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագիրը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ և կոչ է անում անհապաղ հրադադարի՝ կախված պատանդների ազատ արձակումից 72 ժամվա ընթացքում: Փաստաթղթում նաև առաջարկվում է, որ Համասը և այլ պաղեստինյան խմբավորումները չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, այլ վերահսկողությունը փոխանցվի միջազգային վերահսկողության ներքո գտնվող տեխնոկրատական մարմնին, որը գլխավորում է անձամբ Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի նախկին խորհրդական, ռազմական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղերքն անընդհատ...
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում նրան հրավիրել է մասնակցելու...
Երևանը այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ
Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ակվարիումը խորհրդանշում է Մարզահամերգային համալիրը. Աշոտյան
«Այս ակվարիումը՝ գույնզգույն ձկներով, խորհրդանշում է Մարզահամերգային համալիրը՝ այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիու...