Գերմանիան իրավունք կունենա ոչնչացնել երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքերը
Գերմանիայի ոստիկանությունն իրավունք կունենա ոչնչացնել երկրի օդանավակայանների աշխատանքը խաթարած անօդաչու սարքերը․ այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Նոր օրենքը, որը ընդունել է կառավարությունը և այժմ պետք է հաստատի խորհրդարանը, ոստիկանությանը լիազորում է որսալ Գերմանիայի օդային տարածքը խախտած անօդաչու սարքերը, այդ թվում՝ խոցել դրանք լուրջ սպառնալիքի դեպքում։
«Անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերը սպառնում են մեր անվտանգությանը։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք ընդլայնում ենք Դաշնային ոստիկանության լիազորությունները, որպեսզի հետագայում անօդաչու սարքերն ավելի արագ հայտնաբերվեն», - X սոցիալական ցանցում արված գրառման մեջ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նոր օրենքն ընդունվել է անցյալ ուրբաթ տեղի ունեցած միջադեպից հետո․ Գերմանիայի երկրորդ խոշորագույն՝ Մյունխենի օդանավակայանում տասնյակ չվերթեր չեղարկվել էին, ինչի հետևանքով ավելի քան 10,000 ուղևոր մնացել էր արգելափակված։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անօդաչու սարքերի հայտնվելը ԵՄ-ի օդային տարածքում որակել է որպես ՌԴ-ի կողմից վարվող հիբրիդային պատերազմ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո ՞վ է պատասխանատու Փաշինյանի անհարմար կադրերի համար
Կրեմլի լրագրողները և Պեսկովի մամուլի քարտուղարը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարներ հրապարակվել եր...
Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին․ փաստաբան
Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին, հայտնում է փաս...
Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել. ԲԴԽ անդամի թեկնածու
Վիգեն Քոչարյանի ԲԴԽ անդամի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշե...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի։ Այս մասին հայտնել է Ար...