Թրամփը դադարեցնում է Վենեսուելայի հետ դիվանագիտական շփումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Վենեսուելայի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերից և հանձնարարել է իր հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելին դադարեցնել բոլոր շփումները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյային։
Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներգրավված է ոչ միջազգային զինված հակամարտության մեջ, ընդդեմ՝ թմրամիջոցների կարտելների։
Թեև Թրամփը, ըստ լուրերի, քննարկում է հարավամերիկյան երկրի տարածքում հարվածներ հասցնելը, այդուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ նախագահը դեռ չի որոշել, իր ռազմական արշավը երկրորդ փուլ տեղափոխել, թե ոչ։
Հիշեցնենք՝ Թրամփը ամերիկացի զինվորականներին ասել է, որ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին իրենց հարվածները դադարեցրել են թմրանյութերի հոսքը ծովով, և այժմ ԱՄՆ-ն պետք է սկսի վերահսկել իրավիճակը ցամաքում։ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լարվածությունը սրվել է հունվարին՝ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո։
Օգոստոսին Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար նախատեսված պարգևը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի՝ մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր խմբավորումների հետ կապերի մեջ, ինչը Մադուրոն հերքում է։
Նմանատիպ հոդվածներ
Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Պուտին-Փաշինյան հանդիպումից. քաղաքական մեկնաբան
Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է զուսպ գնահատականներ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը բռնակցում է Դաղստանի տարածքները. Баграмян 26
Ալիևի ռեժիմը բացահայտ և լկտիաբար խլում է ռուսական տարածքը, իսկ Մոսկվան լռում է։ Այս մասին հայտնում է Баграмян 26 տելեգրա...
Ինչու՞ ենք ասում՝ Հայոց բանակ և չենք ասում՝ ՝ Հայաստանի Հանրապետության բանակ. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
Ինչու՞ ենք մենք ասում Հայոց բանակ և չենք ասում՝ ՝ Հայաստանի Հանրապետության բանակ։Այս հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանր...
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգ...