Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Պուտին-Փաշինյան հանդիպումից. քաղաքական մեկնաբան
Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է զուսպ գնահատականներ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից սպասելիքներին, կարծում է քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը:
«Դժվար է ասել, թե որքան հաջող կանցնեն այսօրվա միջոցառումները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշումը, որն անում է ամեն ինչ, որպեսզի իր պարտվողական քաղաքականության, իր ձախողումների պատասխանատվությունը որևէ մեկի վրա գցի, այդ թվում՝ ՌԴ-ի»,-ասել է Արեշևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ամբողջ պահվածքը խոսում է այն մասին, որ նա կատարել է իր ընտրությունը և Ռուսաստանին քաղաքական առումով թիկունքով շրջելու հարցում մտադիր է մինչև վերջ գնալ:
«Մոսկվա նրա պաշտոնական այցի համար պատճառներ կան՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը, բայց թե որքանով բովանդակային կլինի այդ նախագահությունը, բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը։ Հանդիպման(Պուտին-Փաշինյան- խմբ.) ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում, այդ թվում՝ զորահանդեսին Փաշինյանի չմասնակցելը, այս ամենը գնահատականներում զսպվածություն է ենթադրում»,-ընդգծել է փորձագետը։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. վարչական շրջանի ղեկավար
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Տավուշում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են. վարչապետ
Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարու...