ՔՊ պատգամավորները ծեծում ու մնում են անպատիժ, նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում
Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։
Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։
Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գետինը մտնեք․ Ավետիսյանը՝ տրանսպորտի մասին
Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բարձրաձայանեց այսօր առավոտից Ե...
Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործման փաստերով հարուցված են քրգործեր
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ հարուցվե՞լ են արդյո...
Զելենսկին պայմանավորվել է «կռվել մինչև վերջին ուկրաինացին»․ Լուկաշենկո
Զելենսկին նույնիսկ հատուկ գործողությունից առաջ է պայմանավորվել Արևմուտքի հետ «կռվել մինչև վերջին ուկրաինացին»։ Արտասահմա...
Միրզոյանն անդրադարձավ Բրիտանական կառավարության հայտարարությանը
«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները։ Իրականում մեղմացում կա...