Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործման փաստերով հարուցված են քրգործեր
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ հարուցվե՞լ են արդյոք քրգործեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված արգելված զինատեսակների օգտագործման փաստով:
Դավթյանն ասաց, որ, քրգործեր հարուցված են, ռազմական գործողությունների ընթացքում էլ մշտական մոնիթորինգ է իրականացվել սոցցանցերում, ինչպես նաև մշտական կապ է եղել ԶՈՒ աղբյուրների հետ:
«Մեր խնդիրն է եղել այդ օրերի ընթացքում հնարավոր ռազմական հանցագործության դեպքի վերաբերյալ հրապարակային որևէ տեղեկություն չթողնել անարձագանք:Մենք դա շատ կարևորել ենք: Հիմա էլ համապատասխան ապացուցողական բազայի ապահովման և այդ թվում նաև կոնկրետ մեղավորների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Բոլոր դեպքերը քրեաիրավական արձագանքի են արժանացել»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանը հավելեց՝ մեղադրյալ անձանց ներգրավումը ընթացիկ գործընթաց է. «Բայց հասկանալի պատճառներով մենք այս պահին դեռ չենք ցանանում այդ հարցերի մասին հրապարակային խոսել»,- ասաց դատախազը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Կանադան կոչ է անում բաց թողնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերինե...