Միրզոյանն անդրադարձավ Բրիտանական կառավարության հայտարարությանը
«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի վերաբերյալ արվող ռեկոմենդացիաների, ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի վերաբերյալ հատվածից»։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունից ընդամենը 24 ժամ անց Բրիտանական կառավարությունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկելուց։
Դիմելով Արթուր Խաչատրյանին՝ Արարատ Միրզոյանը նշեց․ «Բրիտանական կառավարության կարգավորումը, որին դուք հղում եք անում, այս փուլում ունեցել է Հայաստանի նկատմամբ դիրքորոշման մեղմացում»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում հյուսիսից դեպի հարավ, Արարատ Միրզոյանն պատասխանեց.
«Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ, որոնց վերաբերյալ մեր փաստաթղթերը, հիմնավորումները, քարտեզները պետք է ներկայացնենք սահմանազատման ժամանակ։ Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք այն համարում ենք խաղաղության գործընթացի հենասյուներից մեկը։ Ե՛վ մեր, և ՛ ադրբեջանական կողմից կառուցողական ջանքեր են եղել, և եկել ենք ընդհանուր հայտարարի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու պետք չէ փրկիչներ ման գալ․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի հե...
Շատ բան է մնացել փակ դռների հետևում․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ անկեղծ զրույց է ունեցել, որը տևե...
Փորձը ցույց է տալիս, որ դա լավ բանի չի հանգեցրել․ Զախարովա
Առայժմ դժվար է կանխատեսել՝ ինչ քաղաքականություն կվարի Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասի հարցում: Այս մասին հայտարարել...