Դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ. Սիմոնյանը՝ Քոչարյանի մասին
Հարգելի լրագրողներ, չեմ դիտել Քոչարյանի հարցազրույցը ու չեմ էլ պատրաստվում: Մի քանի կտրած տեսանյութ եմ տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում: Տելեգրամյան իր ալիքում նման գրառում է արել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան:
«Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սութի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ:
Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները:
Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզել՝ ձեզանից ով է ավելի դիակ: Նենց որ՝ դուխով !»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկու թեկնածությունը կհանե՞ն նախագահական ընտրություններից
Ուկրաինական վեցերորդ վարչական դատարանը շաբաթ կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու...
Փաշինյանը զայրացել է.«Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը». Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որ...
Առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու եկեղեցու դեմ. Սեյրան Օհանյան
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր և անբարոյականություն, որ բացահայտ հրահ...
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքը
«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս...