Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքը
«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Ալեքսանյանը կասկածվում է, որ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին ու հավաքներին մասնակիցներ ներգրավելու նպատակով ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։
ՔԿ-ի տվյալներով՝ նրանցից ավելի քան 400-ը միաժամանակ աշխատել են նաև այլ ընկերություններում։
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշումը կբողոքարկվի, այս մասին հայտնել է նրա փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...