Ալեն Սիմոնյանը «հաղթեց» Անդրանիկ Քոչարյանին. նրանց միջև կոնֆլիկտը հանգուցալուծվեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ արհեստածին կոնֆլիկտը լուծվեց հօգուտ Սիմոնյանի, ավելի ճիշտ՝ իշխանությունը չցանկացավ ԱԺ-ում քննության առարկա դարձնել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը, քանի որ քննարկումը կարող էր նորից կրքեր բորբոքել եւ հիշեցնել պատերազմը, իսկ իրենք 2 ամսից ավելի է՝ խաղաղության կեղծ քարոզ են տանում։
ԱԺ նախագահը զեկույցն ուղարկել է ԱԺ առաջին` գաղտնի բաժին, այն պատգամավորները, ովքեր գաղտնիության հասանելիություն ունեն, կարող են ծանոթանալ։
Թեպետ ԱԺ նախագահն առաջարկում էր ԱԺ փակ լսումների ֆորմատով զեկույցը քննարկել, սակայն Անդրանիկ Քոչարյանը մերժել է։
Երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին հարցրինք՝ ի՞նչ եզրակացություն է փոխանցել ԱԺ նախագահին, զեկույցն իսկապե՞ս ժամկետանց է, Ա. Քոչարյանը հայտարարում է, որ սահմանադրական հանձնաժողովը լեգիտիմ է, քանի դեռ խորհրդարանը չի ավարտել իր լիազորությունները։
Վարդանյանը երկար-բարակ խոսեց, ուղիղ չասաց, թե ժամկետանց է․ «Վեճ չի կարող լինել։ Կարող է լինել այն պարագայում, երբ կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով։ Բայց մեզ համար շատ կարեւորություն է ներկայացնում այն ահռելի աշխատանքը, որը կատարել է հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է ԱԺ-ում․․․ ով ունի հասանելիություն պետական գաղտնիքին, կարող է ծանոթանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոսի բնակավայրում
Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Այս մասին հայտնում է Սրբազան պա...
Ուկրաինայում կռվում են զինվորներ ԱՄՆ–ից և Արևմուտքից, տվյալներ կան. Լավրով
Տվյալներ կան, որ ԱՄՆ–ն և Արևմուտքի այլ երկրների կադրային զինվորականները փաստացի կռվում են Ուկրաինայում։ Այս հայտար...
Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի խախտում է. Ֆրենկ Փալոուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։Այսօր նա նախագահ...