Ինչպես է արձագանքել Միրզոյանը Էրդողանի հայտարարության մասին հարցին
Չեմ ուզում մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարությունը, որը հատկապես վերաբերում է երրորդ երկրներին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե՝ ինչպես է մեկնաբանում Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից։
Արարատ Միրզոյանը խոսել է տարածաշրջանային ենթակառուցվածնքների ապաշրջափակման մասին։
«Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային միջոցների ապաշրջափակմամբ։
Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբուքներով ինչպիսիք են՝ այն երկրների ներքո պետք է գործեն, որոնք այդ տարածքով անցնում են։ Ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորությունների ներքո, որոնց տարածքով անցնում են։ Ենթակառուցածները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- պարզաբանել է նա։
Արարատ Միրզոյանի տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա տարածաշրջանային ապաշրջափակման հարցում։ Նախարարը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի մեջբերած՝ Պեկին-Լոնդոն լոգիստիկ անցումների մաս կազմելով։
«Հայկական խաչմերուկի կոնցեպտում այս միջազգային ենթակառուցվածները տեղավորվում են մեր ծրագրի մեջ»,-եզրափակել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 14-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...