Ռուսաստանի իշխանությունների կողմից «ծուղակ» է իմ դեմ. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բողոքել է, որ Եվրախորհրդարանում իր նկատմամբ անվստահության քվեարկություն սկսելու փորձերը, ենթադրաբար, Ռուսաստանի իշխանությունների կողմից «ծուղակ» են, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Պառակտումներ սերմանելը, ապատեղեկատվություն տարածելը, մեղավորներ ստեղծելը՝ այս ամենը նպատակ ունի եվրոպացիներին միմյանց դեմ հանելու, մեր զգոնությունը թուլացնելու փորձ կատարելու, մինչ մենք միմյանց դեմ ենք պայքարում, մեր վճռականությունն ու դիմադրողականությունը թուլացնելու համար։ Սա թակարդ է, և մենք պարզապես չենք կարող դրա մեջ ընկնել», - ասել է նա:
Հավելենք՝ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները քննարկում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորած Եվրահանձնաժողովի դեմ անվստահության քվե հայտնելու երկու առաջարկ: Եվրահանձնաժողովի ղեկավարը բողոքել է, որ Ռուսաստանի իշխանությունները «չեն թաքցնում իրենց արհամարհանքը մեր Միության և այն հիմքերի նկատմամբ, որոնց վրա այն կառուցված է»։
Նմանատիպ հոդվածներ
Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, լրագրողի խնդրանքով, արձագանքել է հարցին առ ա...
Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան
Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն։ Այս մասին երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնամքի նպաստ կնշանակվի մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից. նախագիծ
««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խնամք...
Նա կարող էր հոգեբանական և մտավոր տառապանքներ ունենալ․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կոշտ քննադատության է ենթարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնեին և սենատոր Էդ Մարկիին:&...