Լոռու և Արմավիրի փոխմարզպետների պաշտոնակատարներն ազատվել են պաշտոններից
Լոռու և Արմավիրի փոխմարզպետների պաշտոնակատարներն ազատվել են պաշտոններից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հովհաննես Ավետիսյանին Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը մեկնարկեց
Այսօր դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում մեկնարկեց Սեդրակ Քոչարյանն ըն...
ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից վաղաժամկետ ազատելու մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից վաղաժամկետ ազատելու մասին: Արդեն ընդ...
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ Գագիկ Մելքոնյան
«Մենք այլընտրանք պիտի ունենա՞ք, թե՞ չէ։ Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է։ Եթե էդ մարդիկ տալիս են, անկեղծ են․․․ ես չեմ հավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց
Ղազախները Վրաստանի շուկայից հայկական գրանցումներ են գնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց...