ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց
Ղազախները Վրաստանի շուկայից հայկական գրանցումներ են գնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Ղազախստանը, տեսնելով, որ իրենց քաղաքացիները 3-4 օրով գրանցվել են այստեղ․․․ հազարավոր գրանցումներ Վրաստանում վաճառվել են ղազախներին, Բագրատաշենում։ Հիմա որտեղի՞ց մարդկանց այդ գրանցումները, որտեղի՞ց կնիքները։ Ղազախստանն էլ հասկանալով այդ ապօրինությունները, տեսնելով, որ ՀՀ-ն չի կարողանում իր շուկան կարգավորել, չի կարողանում իր քաղաքացուն պաշտպանի․․․ Հարյուր-հազարավոր մեքենաներ,որոնք ԵԱՏՄ տարածքում են, գույքահարկը մնացել է մեր քաղաքացիների վրա։ Մենք շրջափակման մեջ են, մեզ տվեք արտոնյալ պայմաններ, թող մենք արտոնյալ պայմաններով ներկրենք մեքենաները։
Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք հիմա հայտնվել են օրենքից դուրս ԵԱՏՄ-ում․ «Մենք որոշեցինք հունվարի 1-ից մեր մեքենաները վաճառել ԵԱՏՄ տարածքում, բայց պարզվեց մենք օրենքից դուրս ենք։ Հիմա եկել ենք դրա մասին ասելու։
Հիմա մենք ուզում ենք այդ 300 ավտոմեքենայի հարցը լուծենք։ Մարդիկ վարկով բերել են, հիմա քաշվել են, ջրի գնով հիմա վաճառում են, որ տոկոս տանեն փակեն»։
Տեսանյութը NEWS.am-ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում խոսեց Արցախի «էլիտար» զորմասին մասին
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արեց պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա. Ռուբեն Հայրապետյան
Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բ...