Փոխե՛ք խոսույթը. ՔՊ-ական պատգամավորների հորդորը՝ ադրբեջանցի գործընկերներին
Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրությունն են տարածել առ այն, որ ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ունի TRIPP անունը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
«ՀՀ-ն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։
Երկու ղեկավարների խոսույթները պետք է հստակ արտացոլեն այն պայմանավորվածությունները…խնդրում ենք և հորդորում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, հատկապես ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի ելնեն բացառապես ստորագրված փաստաթղթերում տեղ գտած խոսույթից և տերմիններից, մնացածը լեգիտիմ չէ և չի արտահայտում պայմանավորվածությունները, և այո, մտահոգիչ է», -ասել է պատգամավորը:
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև երեկ ԱԺ-ի ընդունած հայտարարությանը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, որով ԱԺ–ն կարևորում է օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթերը և աջակցում է այդ փաստաթղթերով ամրագրված պայմանավորվածություններին և գործընթացներին: Նա քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ քվեարկությունը բոյկոտելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Առանցի վիզայի` Ռուսաստան. Պուտինի որոշումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։Հր...
Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին հարցազրույցից հետո ձերբակալել են․ Daily Mail
Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը հայտարարել է, որ Իսրայել կատարած այցի ընթացքում իրեն կանգնեցրել են օդանավակայանում՝ ԱՄՆ...
Մակրոնը կոչով դիմել է Փեզեշքիանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ կոչ անելով դադարեցնել տարածաշրջանային...
Մեկնարկել է նոր կազմով Կառավարության առաջին նիստը
Մեկնարկել է նոր ձևավորված Կառավարության անդրանիկ նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նշանակման առիթով։...