Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է․ «Ժողովուրդ»
Իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ ՔՊ-ի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Բանն այն է, որ եթե իրավապահները 7 ամիս առաջ Մերձավան վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին ու նրա թիմին պատժեին, այսօր վենդետա չէր լինի։
Օրաթերթին հայտնի է դարձել, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվեց։ ՀՀ քննչական կոմիտեն, պաշտոնապես անդրադառնալով ԱԺ պատգամավորի որդու՝ օգոստոսի 4-ի միջադեպի գործին, հայտնեց, որ քրեական վարույթը կարճվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է բուք, ցածր տեսանելիություն. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյու...
Հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից. Արայիկ Հարությունյան
Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դ...
Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար. Լաքոտ
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրա...
Սյունիքի դատախազությունը զբոսայգու հողամասը վերադարձրել է համայնքին
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սիսի...