Հանցագործը ChatGPT-ին մեղքը խոստովանել է, իսկ հետո ձերբակալվել․ ԱՄՆ
ԱՄՆ Միսսուրի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ուսանող Ռայան Շեֆերին, ով մեղադրվում է տրանսպորտային միջոցներին լայնածավալ վնաս հասցնելու մեջ, այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:
Սփրինգֆիլդի ոստիկանության տվյալներով՝ միջադեպից անմիջապես հետո երիտասարդը ChatGPT-ի հետ նամակագրության մեջ խոստովանել է կատարածը եւ հետաքրքրվել, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից:
Հետաքննությունը պարզել է, որ գիշերվա ժամը 3-ի սահմաններում Շեֆերը կոտրել է ապակիները, պոկել հայելիները, վնասել կապոտներն ու կոտրել 17 մեքենաների դիմապակու մաքրիչները:
Տեսախցիկների տեսագրությունները ներկայացնելիս նա հայտարարել է, որ տեսանյութում «նմանություն է նկատել» իր և կասկածյալի միջև, որից հետո համաձայնվել է ստուգել iPhone-ը:
Սմարթֆոնների տվյալների վերլուծությունը հաստատել է Շեֆերի ներկայությունը դեպքի վայրում։ Ավելին, չաթբոտի հետ նամակագրության մեջ նա խոստովանել է կատարած գործողությունները՝ նշելով, որ նախկինում արդեն իսկ խուսափել է նմանատիպ միջադեպից։
Զրույցի ընթացքում նրա վարքագիծը ագրեսիվից փոխվել է ավելի հանգիստի, սակայն նամակագրության մեջ գրանցվել են նաև այլ անձանց ուղղված սպառնալիքներ։
Ուսանողը ձերբակալվել է և մեղադրվել գույքը դիտավորյալ վնասելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացուն խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Քաղաքացուն առերևույթ խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:...
Կիևի իշխանությունները կորցրել են Ուկրաինան որպես պետություն ներկայիս սահմաններում պահելու վերջին հնարավորությունը․ Շերեմետ
Ղրիմի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի իշխանությունները կորցրել...
Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնե...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...