Պուտինը պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանը «թղթե վագր» անվանելուն
Եթե Ռուսաստանը «թղթե վագր» է, ապա ի՞նչ է Հյուսիսատլանտյան դաշինքը։ Սա այն հարցն է, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրեց «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 22-րդ տարեկան հանդիպման լիագումար նիստում։
Սեպտեմբերի 23-ին Թրամփը Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում անվանել է «անիմաստ պայքար» և ծաղրել է Մոսկվայի ռազմական հզորությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանը երեքուկես տարի է, ինչ մարտ է մղում, որը իրական ռազմական ուժի դեպքում կավարտվեր մեկ շաբաթից։ Թրամփը շեշտել է, որ զինված հակամարտությունը դադարեցնելու անկարողությունը երկիրը նմանեցնում է «թղթե վագրի»։
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում օգտագործել «թղթե վագր» տերմինը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը մտադիր չէր որևէ մեկին այդպես անվանել։
Այնուհետև Թրամփը կրկին Ռուսաստանին անվանել է «թղթե վագր», չնայած խոստացել էր այլևս չօգտագործել այդ տերմինը։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրական իրավունքի խոչընդոտման գործով ավարտվել է Ավետիք Չալաբյանի նախաքննությունը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ...
Վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող մարզադպրոցի շենքի տա...
Իսրայելի պաշտպանության նախարարը հանդես է եկել «կոշտ» հայտարարություններով
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին՝ անդրադա...
Պապիկյանն ու Շոյգուն առանձնազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից հետո, կարճ առանձնազ...