Իսրայելի պաշտպանության նախարարը հանդես է եկել «կոշտ» հայտարարություններով
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին՝ անդրադառնալով տարածաշրջանում լարվածությանը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները «թաքնվում են թունելներում» և այնտեղից հրահանգներ են տալիս գործողությունների համար։
Կացի պնդմամբ՝ այդ հրահանգների շրջանակում իրականացվում են հարձակումներ Իսրայելի քաղաքացիական բնակչության և տարածաշրջանի այլ թիրախների ուղղությամբ։ Նա Իրանի ներկայիս ղեկավարության գործելաոճը համեմատել է ՀԱՄԱՍ շարժման կառավարման մեթոդների հետ։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Իրանում զոհերի թիվը կարող է մեծ լինել՝ նշելով, որ այդ տեղեկությունները, իր խոսքով, ամբողջությամբ չեն հրապարակվում, քանի որ երկրում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը։ Նրա խոսքով՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոցների դիահերձարանները ծանրաբեռնված են։
Կացը ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է գործողությունները՝ թիրախավորելով, իր բնորոշմամբ, «ահաբեկչական ուժերը», այլ ոչ թե խաղաղ բնակչությանը։ Նա հավելել է, որ Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական օբյեկտներին Թեհրանում և երկրի այլ հատվածներում՝ նշելով նաև, որ Իրանի ներքին փոփոխությունները կախված են հենց իրանական հասարակությունից։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...