Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը․ Նազելի Բաղդասարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։
Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը Զելենսկուց՝ բանակցությունների միջոցով․ Պեսկով
Ռուսաստանը շահագրգռված է, որ Վլադիմիր Զելենսկին համաձայնի ռուս-ուկրաինական բանակցություններում առաջադրված պայմաններին, բ...
Հոկտեմբերի 27-ի գործին օտարերկրյա ներգրավում կա. Արծվիկ Մինասյան
«Հոկտեմբերի 27-ի գործում կա առանձնացված մաս, և այն երբևէ չի կասեցվել»,-այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան...
Դադիվանքը նոր վանահայր ունի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթ...
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է ԱԺ նիստը
ԱԺ-ն նիստ է գումարել։ Օրակարգում են նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությու...