Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարությունը
Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։
Նախագծին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 2 պատգամավոր։ Ձեռնպահ քվեարկեցին անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ քննարկմանը։
Նշենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է արտահերթ նիստ հրավիրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի նախաձեռնած հայտարարության տեքստի քննարկման համար։
Կոնջորյանն իր ելույթում նշել է, որ այսպիսով Ազգային ժողովն իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Նմանատիպ հոդվածներ
Եղբայր ջան դու մտի գետնի տակ. Ծառուկյանը` Փաշինյանին
Եղբայր ջան դու մտի գետնի տակ, որ էդքան զոհ ես տվել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:«Ե...
Պահելով անվտանգության սահմանները' ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ. լրագրող Նաիրի Հոխիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին տարբեր խելամիտ շրջանակներից լսել եմ միայն դրական կարծիք։ Ինքս անձամբ եր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն Իրանի գերագույն առաջնորդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝...
Ուկրաինան պատրաստ է դրան․ Զելենսկի
Կիևը պատրաստ է լիարժեք հրադադարի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։«Ու...