ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունն ավարտվել է
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Իրադարձությունների զարգացման 4 տարբերակ եմ տեսնում. Դավիթ Բաբայան
Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման 4 տ...
Շվեդիան ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ հոգալու ԼՂ բնակչության հումանիտար կարիքները
Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստանիսլավ Զասը պատմել է, թե ինչ են անելու խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կպահպանեն պետական ռազմավարական օբյեկտները, կօգնեն պահպանել կարգուկանոնը, «Ռ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...