
Ռուս-ուկրաինական պատերազմը կհանգեցնի աղետի Վրաստանի համար. նախագահ

Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը կհանգեցնի աղետի Վրաստանի համար, հայտարարել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Responsible Statecraft-ին տված հարցազրույցում։
Հրապարակումը հիշեցրել է, որ Թբիլիսիի և Բրյուսելի միջև լարվածությունը սրվել է 2022 թվականին, երբ Վրաստանի կառավարությունը անտեսել է Արևմուտքի ճնշումը՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Մոսկվայի դեմ պատժամիջոցների լայն շրջանակ կիրառելու համար։
«Արևմուտքը պահանջում էր, որ մենք պատերազմ սկսենք Ռուսաստանի հետ, ինչը կհակասեր մեր կենսական ազգային շահերին։ Սա կհանգեցներ նույն հետևանքների, ինչ 2008 թվականին, երբ այն ժամանակվա կառավարության՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ վստահության վրա հիմնված անմիտ գործողությունները Վրաստանը հասցրին աղետի», - ասել է նա։
Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձում են ֆինանսավորել բողոքի ցույցերը հանրապետությունում՝ հետևելով Ուկրաինայի Մայդանի օրինակին։ Նա ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա նման սցենարի զարգացում, բայց խոստացել է ապահովել օրենքի պահպանումը հանրահավաքների ժամանակ։