Փաշինյանի և Էրդողանի միջև շփումները շարունակվում են
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Նա ընդգծել է, որ «շփումները շարունակվում են, ինչն ապահովում է դրական դինամիկա»։
Հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկրների միջև ցամաքային սահմանը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Միրզոյանը հայտարարել է, որ դա կգործի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների, այլ նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Միրզոյանը հայտարարել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է և հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։
«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանը շուտափույթ բացվի, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը ընդլայնվեն», -ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...