Պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում․ Զախարովան՝ Լեհաստանի նախագահի մասին
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Կյանքում ամեն ինչ պատահում է։ Մարդիկ անցնում են հոգևոր զարգացման, աճի տարբեր փուլեր, զգում են կրոնական փորձ: Եվ դա հասկացություն է: Բոլորի մոտ տարբեր է լինում։ Ավելին, Լեհաստանը կաթոլիկ երկիր է, որտեղ պահպանվում են այդ ավանդույթները։ Ես կարծում եմ, որ նա պետք է գնա եկեղեցի և ասի, որ իրեն դևեր են այցելում», - ասել Է Զախարովան՝ մեկնաբանելով Լեհաստանի նախագահի վերջին հայտարարությունները:
Նա ընդգծել է, որ Լեհաստանի նախագահի կողմից որոշակի թմրանյութերի օգտագործման և նրա բացահայտումների միջև կա ակնհայտ կապ։
Նմանատիպ հոդվածներ
Վրաններ՝ Նեթանյահու տան դիմաց. իրավիճակը լարված է
Իսրայելի կողմից պաղեստինյան Գազա քաղաքի վրա հարձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել Երուսաղեմում գ...
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կապ հաստատել Մոսկվայի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ անդամ պետություններին հորդորել է Ռուսաստանի հետ ստեղծել ուղիղ դիվանագիտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանի գլխավորած խմբի անդամներից մի քանիսին
«Ինչո՞ւ ես հարվածում, դու կոտրեցիր ձեռքս», «Խի՞ ես ծնկով խփում»։ Ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաներից մեկ...
Իրանում լարված իրավիճակ է. ցուցարարներն ոչինչ չեն խնայում
Իրանի խոշոր լրատվամիջոցները մի քանի ժամ տևած դադարից հետո կրկին սկսել են հրապարակել նորություններ։ Տեղեկատվական հոսքի վե...