Իրանում լարված իրավիճակ է. ցուցարարներն ոչինչ չեն խնայում
Իրանի խոշոր լրատվամիջոցները մի քանի ժամ տևած դադարից հետո կրկին սկսել են հրապարակել նորություններ։ Տեղեկատվական հոսքի վերականգնումը տեղի է ունեցել երկրում շարունակվող բողոքի ցույցերի և ինտերնետ կապի խափանումների ֆոնին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունների կայքերն ու մեսենջերային հարթակները ժամանակավորապես դարձել էին անհասանելի։ Խափանումները համընկել էին հասարակական լարվածության աճի և զանգվածային բողոքի գործողությունների հետ։
Մասնավորապես, Telegram-ում ակտիվորեն աշխատող IRNA, ISNA, Nour News և Mehr գործակալությունների ալիքները, ինչպես նաև Khabar Fouri նորությունների ագրեգատորը, մի քանի ժամ շարունակ չեն թարմացրել իրենց էջերը։ Այդ ընթացքում նոր հրապարակումներ չեն հայտնվել նաև մի շարք այլ տեղեկատվական հարթակներում։
Ըստ տեղական որոշ ԶԼՄ-ների՝ Իրանում բողոքի ակցիաներն ընթանում են ավելի քան 100 քաղաքներում։ Հասանելիությունը համացանցին սահմանափակված է։ Մինչդեռ մերձիշխանական ԶԼՄ-ները ցուցադրում են, որ տարբեր քաղաքներում իրավիճակը խաղաղ է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...