Նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովի ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել մեր հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Դրանք ոչ այլ ինչ են, քան ստանդարտ մանիպուլյացիաներ, որոնք որակային առումով, մեղմ ասած, չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են: Հետևաբար, կարծում եմ՝ կարևոր է դրանց անդրադառնալ կետ առ կետ, որպեսզի քաղաքական դիվիդենդների ետևից վազողները չկարողանան իրենց կեղծ թեզերը մատուցել որպես իրականություն, իսկ հանրությունը ստանա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն։
Նախ՝ պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ:
Հայտարարվել է, թե իբր 2017թ.-ից ի վեր՝ պետական բյուջեի ծախսերի էական աճ տեղի չի ունեցել, եթե հաշվի առնենք արտաքին պարտքի սպասարկումն ու մարումները: Սա կա՛մ գիտակցված մանիպուլյացիա է, կա՛մ էլ անթույլատրելի անտեղյակություն, քանի որ պետական պարտքի մարումները չեն ներառվում պետական բյուջեի ծախսերում, ներառվում են միայն պետական պարտքի սպասարկման վճարները:
Թվային լեզվով՝ 2025թ. ընդհանուր ծախսերն առանց արտաքին պարտքի տոկոսավճարների 2017թ. համեմատ աճելու են ավելի քան 1.86 տրիլիոն դրամով, իսկ գնաճով ճշգրտված՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամով (~77%-ով):
Երկրորդ՝ ծայրահեղ աղքատության մակարդակի վերաբերյալ։
Վերջին հրապարակված ցուցանիշը 2023թ.-ին կազմել է 1.1%, մինչդեռ նրա նշած 2.0%-ը իրականությանը չի համապատասխանում։ Համեմատության համար՝ 2017թ.-ին ցուցանիշը եղել է 1.4%։
Վերջապես՝ գյուղատնտեսության և այդ ոլորտում եկամուտների վերաբերյալ։
Նախ այս ոլորտի աճը չի կարող համարվել գյուղական բնակչության եկամուտների մակարդակի ուղղակի բնութագրիչ, քանի որ գյուղական բնակչության մի մասը կարող է աշխատել նաև այլ ոլորտներում:
Միևնույն ժամանակ, եթե նայենք թվերին, ապա 2024թ.-ին 2017թ.-ի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 58.4% և 2025թ. առաջին կիսամյակում` ևս 12.1%: Այսինքն՝ տեմպի պահպանման դեպքում այս ոլորտում անվանական աշխատավարձերի աճը կկազմի ավելի քան 77%:
Այս ամենին անդրադառնալը կարևոր եմ համարում ոչ թե քաղաքական դատարկ պոլեմիկայի, այլ բացառապես մեր հանրության իրազեկվածության և իրական պատկերի ձևավորման տեսանկյունից։ Մեր պարտականությունն է բացահայտել կեղծ թեզերի վրա կառուցված քաղաքական օրակարգը և ցույց տալ դրա իրական էությունը»,- եզրափակել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի. Կանադայի ԱԳՆ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կարծում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի,...
Հայկ Մարությանը հեռանում է՞. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը...
Պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, բերել արևմտամետ իշխանություն. Վրաստանի ՆԳ նախկին նախարար
Մենք պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը և Վրաստան բերել արևմտա...
Պետք է մաքրվեն այդ խոչընդոտները․ Պեսկով
Կիևը ցանկության դեպքում կարող է վերացնել ռուսական կողմի հետ շփումների խոչընդոտները, եթե նա բանակցությունների պատրաստակամ...