Հայկ Մարությանը հեռանում է՞. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միևնույն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որևէ շանս չունի։ Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որևէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։
ԱԺ արտահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երևանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...