Պետք է մաքրվեն այդ խոչընդոտները․ Պեսկով
Կիևը ցանկության դեպքում կարող է վերացնել ռուսական կողմի հետ շփումների խոչընդոտները, եթե նա բանակցությունների պատրաստակամություն ունի։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի հետ երկկողմ ձևաչափով քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չհասցնելու թեման քննարկելու պատրաստակամության մասին: Ցանկության դեպքում և ուկրաինական կողմի բաց լինելու դեպքում, հավանաբար, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի իրավաբանորեն մաքրվեն այդ խոչընդոտները նման շփումների ճանապարհին, եթե կա նման պատրաստակամություն»,- ասել է Պեսկովը:
«Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է հարցերը բանակցությունների միջոցով լուծելու իր պատրաստակամության մասին, սա այդ պատրաստակամության ևս մեկ կրկնություն է»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....