Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters
Հռոմի Լևոն XIV Պապը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ կասկածի տակ դնելով դրա համապատասխանությունը Կաթոլիկ Եկեղեցու՝ կյանքի պաշտպանության սկզբունքներին՝ գրում է Reuters-ը:
«Եթե մեկն ասում է, որ ես դեմ եմ աբորտներին, բայց համաձայն եմ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, արդյո՞ք նա կյանքի պաշտպանության կողմնակից է»,- լրագրողներին ասել է հովվապետը:
Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումն այն մասին, որ կյանքը սուրբ է բեղմնավորումից մինչև բնական մահ, 1,4 միլիարդ հետևորդ ունեցող դավանանքի ամենաուժեղ դրույթներից մեկն է:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է իր բազմաթիվ խոստումների շնորհիվ, այդ թվում՝ հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին։
«Նա կատարում է ամերիկացի ժողովրդին տրված խոստումը»,- ասվում է մամուլի փոխխոսնակ Աբիգեյլ Ջեքսոնի հայտարարության մեջ:
Լրատվականը նշել է, որ մայիսին հանգուցյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին փոխարինած Լևոն Պապը շատ ավելի զուսպ է իր արտահայտություններում, քան հանգուցյալ հովվապետը, որը հաճախ էր քննադատում Թրամփի վարչակազմին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր կարևոր հանդիպում է կայանալու. Ինչ է տեղի ունենալու
«Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել...
Իշխանազավթները իրենք են. Ռուբինյան
Թագուհի Թովմասյանը, Արթուր Վանեցյանը իշխանազա՞վթ են.Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ել...
«Ժամանակ». ՀՀ ոստիկանապետի հրահանգը՝ տուգանքի պլանը չկատարած կարգազանց ոստիկաններին հեռացնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրահանգել է ոստիկանությունից հեռացնել այն ոստիկաններին, ո...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, Հ...