Այսօր կարևոր հանդիպում է կայանալու. Ինչ է տեղի ունենալու
«Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթև է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, և երեկվանից արդեն գրասենյակում է։
Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է արդյոք հանդիպումը, և ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է և այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական և տարբեր ձևաչափերով, գուցեև՝ Ձեր ասած, գուցեև՝ տարբեր»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը և նոր փուլի սկիզբը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը. նախարարը գտնվել է ոչ սթափ վիճակում
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակու...
Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱ...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...