Սամվել Կարապետյանի գործով ունենք քաղաքական հետապնդում և տոտալ անգործություն․ իրավապաշտպան
Գործարար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է․ գրում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
«2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում Գլխավոր դատախազին): Հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում:
Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն, բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով՝ ֆեյսբուքյան արդարադատությունը:
Քանիցս պնդում էի կատարել ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Ս. Կարապետյանի գործին նման, կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել: Հետևաբար այս գործով ժողովրդավարական արժեքների Հայաստանում պարզապես խոսելու, թե իրականում կյանքում լինելու ստուգման ամենապարզ բանաձևն է»,- գրել է Վարդևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք․ Սիմոնյան
Մենք Ռուսաստանի Դաշնության հետ «ապահարզանի» նպատակ չունենք, երեխեքին էլ չենք կիսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում...
Շոյգուն` ռազմական գործողությունները շարունակելու ժամկետների մասին
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին անգամ նշել է, որ Ռուսական բանակը չի գրավում ուկրաինական տարածքը, նա ձեռնար...
Հաստատվեց. հայտնի է, թե ով է ԱԺ–ում «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը
«Հայաստան» դաշինքի այսօրվա նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ...
Մոսկվան և Բաքուն միմյանց շատ հարցեր ունեն, բայց պետք է համբերություն ցուցաբերել. Օվերչուկ
Ռուսաստանը կշարունակի հասնել Ադրբեջանում ձերբակալված ռուսների ազատ արձակմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչա...