Մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք․ Սիմոնյան
Մենք Ռուսաստանի Դաշնության հետ «ապահարզանի» նպատակ չունենք, երեխեքին էլ չենք կիսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք իրենց պետք չե՞նք, բա ինչի են այդպես խառնվել իրար: Մենք իրանց պետք չենք, որտեղ նստում են, ասում են՝ Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, Հայաստանը ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլիներ, բա եթե այդքան պետք չենք, հիմա ի՞նչ ենք քննարկում:
Բաժակի մեջ փոթորիկ մի սարքեք, սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք, կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի բան իրանք կառաջարկեն, մի բան մենք: Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարզան, մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք, նման խոսակցություններին էլ դեմ ենք»,- նշել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...