Փաշինյանը՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների մասին
Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ ՍԴ-ն քննում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, արձանագրեց, որ ՀՀ Սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը ստորագրի խաղաղության համաձայնագիրը, այն պետք է ուղարկի ՍԴ, դրա համապատասխանությունը ՀՀ սահմանադրության հետ ստուգելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդները Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ
Մատենադարանից երիտասարդները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։Հիշեցնենք, որ այսօր 18։30 Հանրապետության հրապարակու...
Պուտինն ու էրդողանը կարճատև զրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում` Շանհայյան համագործակց...
ԱՄՆ և Ռուսաստանի ԳՇ պետերն առաջին անգամ զրուցել են Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից ի վեր. Reuters
Հինգշաբթի ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորական գեներալ Մարկ Միլին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի...