ԱՄՆ և Ռուսաստանի ԳՇ պետերն առաջին անգամ զրուցել են Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից ի վեր. Reuters
Հինգշաբթի ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորական գեներալ Մարկ Միլին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին հայտնել է Պենտագոնը, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ սա երկուսի միջև առաջին խոսակցությունն է փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:
«Ռազմական առաջնորդները քննարկել են անվտանգության հետ կապված մի քանի մտահոգիչ հարցեր և պայմանավորվել են բաց պահել հաղորդակցության ուղիները», - ասել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար Միլիի խոսնակը:
«Նախկին պրակտիկայի համաձայն՝ նրանց զրույցի կոնկրետ մանրամասները գաղտնի կպահվեն»,- հավելել է խոսնակը։
Տարածված ռազմական հաղորդագրությունում չի նշվում է որևէ կոնկրետ հարց, որը քննարկվել է:
РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ տարածած տեղեկատվությանը, նշում է, որ երկու ռազմական ղեկավարները քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», այդ թվում՝ Ուկրաինան։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերություններ...
Բայդենը շնորհավորել է Ալիևին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ու...