Բաքվում գտնվող Ձեր դեսպաններին հանձնարարեք այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայերին. Մամիջանյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց ի վեր մենք և նրանց հարազատները որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։ Սա այն «հարցն» էր, որը պատրաստվում էի տալ Փաշինյանին ԵԽԽՎ-ում, բայց քանի որ իր ելույթի և հարց ու պատասխանի տևողություն/բովանդակություն հարաբերակցությունը չէր տարբերվում Ազգային ժողովի հարց ու պատասխանից՝ գրանցված պատգամավորներից ոչ մեկին հարցի իրավունք չտրվեց (միայն քաղաքական խմբերից հարցերը)։
Չնայած դրան, ես կգտնեմ խողովակներ այս հարցի բարձրաձայնման և լուծման համար»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում այսօր կհաստատեն նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան այսօր` դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը նոյեմբերի 5-ին կայացած նախագահակ...
Գուցե որոշ գեներալներ անարժան էին, բայց մեր զինվորականությունը արժանիքներ ունի. Վազգեն Մանուկյան
Պատերազմի ընթացքում, երբ զինվորականությունը տեսավ, որ երկրի ղեկավարը դավաճանական ճանապարհով է գնում, պետք է հեղաշրջում ա...
Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններո...
Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի օգոստոսի 18-21–ը կայցելի Հայաստան։Ինչպես հայտնում են ՀՀ Էկոնոմի...