Ապացուցվելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը․ փաստաբան
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է․
«Ստանձնել եմ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը ներկայացվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին։ Առայժմ այսքանը»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Գործով կալանավորվել է երկու անձ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությ...
Ո՞վ է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց. armlur
Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Այս մասին հայտնում է Ar...
Էրդողանը դիմել է դատարան. բարկացել է հոլանդացի քաղաքական գործչի հրապարակած ծաղրանկարից և գրառումից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր դիմել է Թուրքիայի գլխավոր դատախազություն և հայց ներկայացրել Նիդերլանդների «...
Իրանից եկած 60 բեռնատար մնացել է Հայաստան-Վրաստան սահմանին․ գործարարն ահազանգում է
Գործարար Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուքի» էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դեռևս հաշվարկների չի հանդիպել, սակայն, կորո...