Ո՞վ է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց. armlur
Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը
Արդեն տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձները, թոշակներն ու սոցիալական աջակցությունները։
Լրատվականի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չի ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:
Ըստ տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։
Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից և ուղղվում են ողջ աշխարհից Արցախի հումանիտար խնդիրների համար։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի նախապատրաստման մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համ...
Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։ Մինչ երեկ ադրբեջ...