Զանգվածային հարձակում Իսրայելի վրա․ Հութիների խոսնակ
Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի տարածքում երկու ռազմական գործողություն իրականացնելու մասին: Հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռով թիրախավորել են Յաֆֆա քաղաքը: Բացի այդ, երկու անօդաչու թռչող սարքեր Ումմ ալ-Ռաշրաշ (Էյլաթ) շրջանում թիրախավորել են երկու կարևոր թիրախ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Խոսնակը նշել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ խուճապ առաջացնելով իսրայելցիների շրջանում։ Նա նաև ընգծել է, որ գործողություններն իրականացվել են՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին իսրայելական ուժերի կողմից մայրաքաղաք Սանային հարվածներ հասցնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 205-ի։
Հավելենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարբեր շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են լսվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռը։
Նմանատիպ հոդվածներ
Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը
ետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճե...
Ուիթքոֆը նշել է, որ Թրամփը և Զելենսկին կքննարկեն տարածքների հարցը
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ուկրաինա...
Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը։ Այս մասին նա տեղեկացնում է ֆե...
Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ
Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այ...