Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ի՝ Եռաբլուր չայցելելը օրակարգ մի՛ դարձրեք․ Վաղարշակ Հակոբյան
Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ի՝ Եռաբլուր չայցելելը քաղաքական օրակարգ մի՛ դարձրեք, բազմաթիվ անգամներ գնում ենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ սեպտեմբերի 27-ին չայցելեց Եռաբլուր:
«Եռաբլուրում և պատերազմի հետ առնչվող մեր մյուս սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, այդ թվում՝ առանց կոնկրետ օրերի ու առանց տեսախցիկների։ Չեմ ուզում, որ այս հարցը դառնա քաղաքական օրակարգ»,- ընդգծել է պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ նման այցերը մշտական են և երբեմն չեն լուսաբանվում:
«Այցեր լինում են պարբերաբար, ուղղակի դրանց մասին միշտ չէ, որ հաղորդվում է։ Դա մեր հիշատակի և հարգանքի պարտքն է, ոչ թե հրապարակային արարողություն»,- նշել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք եղել է ներքին հրահանգ՝ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չգնալու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ նման բան երբեք չի քննարկվել։
«Մեր խմբակցությունում ամեն ինչ որոշվում է քննարկումների միջոցով, հրահանգներ կամ արգելքներ չեն լինում»,- ասել է նա։
Հակոբյանը նաև հավելել է, որ կառավարական և խմբակային այցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ պաշտոնական մամուլի ծառայություններից, իսկ առաջիկայում «բոլորը ևս կտեսնեն, որ սեպտեմբերի 27-ի շուրջ ստեղծված օրակարգը կեղծ է»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը Հայաստանի վերաբերյալ նոր հայտարարություններով է հանդես եկել
Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։ Ին...
Պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»
Խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում: Այս մաս...
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի՝ դաշինքի մեջ մտնելու մասին հռչակագրի շուրջ. Reuters
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի՝ դաշինքի մեջ մտնելու մասին հռչակագրի շուրջ: Այս մասին հյատնում է Reute...
Պապոյանը նմանակո՞ւմ է Փաշինյանին. «Փոքրիկ Նիկոլը». Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժո...