Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. կան զոհեր

Ռուսաստանի զինված ուժերը կիրակի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը, հայտնել են ուկրաինացի զինվորականները։


Իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է 4 մարդ, 13-ը վիրավորվել են, իսկ հինգհարկանի բնակելի շենք մասամբ փլուզվել է։ Տվյալները հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։


Կիևի մարզում առնվազն 30 մարդ է տուժել։ Զապորոժիեում հրթիռը ընկել է 9 հարկանի բնակելի շենքի մոտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածներն ուղղված էին ռազմարդյունաբերական օբյեկտներին և ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։


Կիևի մարզում զոհերի մասին հաղորդումներ չեն եղել, սակայն այնտեղ արձանագրվել են բնակելի թաղամասերի ամենաուժեղ ավերածությունները։

Պատահարներ