
Մոսկվան կրկին ԱԹՍ-ների գրոհին է դիմակայել

Մոսկվան շարունակում է հարձակման ենթարկվել: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գրոհին են դիմակայել, մեկ ժամվա ընթացքում Մոսկվայի մոտակայքում ևս չորս անօդաչու թռչող սարք է խոցվել: Ընդհանուր առմամբ, քաղաքին մոտենալիս ոչնչացվել է 12 ԱԹՍ։ Փլատակների հատվածում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ավելի վաղ ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Տվերի մարզի Միգալովո օդանավակայանի շրջանում: Նահանգապետ Իգոր Ռուդենյան ասել է, որ տուժածներ և ավերածություններ չկան:
Մայիսի լույս 25-ի գիշերը «Ռոսավիացիան« հայտնել էր Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումներ մտցնելու մասին: Աշխատանքը դադարեցրել է նաև Կալուգայի օդանավակայանը։
Մայիսի 24-ի երեկոյան, Պաշտպանության նախարարության տվյալներով, Ռուսաստանի տարածքում խոցվել է 95 անօդաչու թռչող սարք: Օդային վտանգի ռեժիմը գործում է Իվանովոյի, Տուլայի, Լիպեցկի և Տամբովի մարզերում, ինչպես նաև մերձմոսկովյան Ժուկովսկում: