ԵՄ-ն փոխում է կանոնները՝ Հունգարիայի վարչապետին կշրջանցեն
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան գլխավորում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության դիմումն առաջ մղելու ջանքերը՝ չնայած Հունգարիայի դեմ արտահայտվելուն․ գրում է Politico-ն:
Ըստ պարբերականի՝ Կոշտան աջակցություն է փնտրում ԵՄ մայրաքաղաքներից՝ նոր անդամների ընդունման գործընթացը հեշտացնելու և Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հեռանկարի շուրջ փակուղուց դուրս գալու համար։
Փորձ է արվում շրջանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որն օգտագործել է իր երկրի վետոն ՝ միությանն անդամակցելու Ուկրաինայի ճանապարհը խոչընդոտելու համար։ Գործող կանոնները պահանջում են, որ ԵՄ բոլոր 27 անդամ երկրները կանաչ լույս տան անդամակցության գործընթացի յուրաքանչյուր փուլի համար։
Կոշտայի առաջարկի համաձայն՝ անդամակցության ճանապարհին հիմնական իրավական քայլերը կարող են մեկնարկել ԵՄ երկրների մեծամասնության համաձայնությամբ, այլ ոչ թե միաձայն համաձայնությամբ։
«Ընդլայնումը կարևոր առաջնահերթություն է Եվրոպական խորհրդի նախագահի համար։ Նա դա համարում է ամենակարևոր աշխարհաքաղաքական ներդրումը, որը ԵՄ-ը կարող է անել: Ահա թե ինչու, նա կարծում է, որ կարևոր է շարունակել քննարկել ուղիներն՝ ապահովելու համար, որ Ուկրաինայի բարեփոխումների ջանքերը կարողանան վերածվել իրական քայլերի», - նշել է պաշտոնյաներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան վերացրել է ՀՀ-ի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը
Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին հայտնել է...
Իրանը Հվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման կոչ է արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտու...
ՊԵԿ նախկին նախագահի խափանման միջոցը փոխարինվել է
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը դատարանը փոխարինել է երկու ամսվա տնային կալանքով։Հիշեցնենք, որ...
«Ժամանակ». Սասուն Միքայելյանի «թավշյա» ակնարկը իշխող ուժին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցու...