Թուրքիան վերացրել է ՀՀ-ի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը
Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- նշել է Հունանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դիմե՞լ է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին․ ԱԳՆ-ից մանրամասնում են
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչություննե...
Այս խարդախ և խաբեբա մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մատակարարում. Bild
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը: Պարբերականը նշել է. «Ադրբեջ...
Իրանի հայամետ հայտարարություններն անհանգստացնում են Անկարային և Բաքվին․ հայտարարություն՝ Թուրքիայից
Իրանի հայանպաստ հայտարարությունները անհանգստացնում են մեզ նույնքան, որքան Բաքվին։Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամ...
Առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը. հայտարարություն՝ Ուկրաինայից
Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Ուկրա...