Անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին․ Փաշինյանը՝ Հայաստանում առկա խնդիրների մասին
Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում: Այս մասին Ստրասբուրգում կայացած ճեպացրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում, մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Մենք ասում ենք, ժողովուրդ, եկեք ոչ թե որտեղով պատահի անցնեք, այլ հետիոտնային անցումով անցնենք, դա կարա՞ մեկնաբանի որ ուրիշ վարորդները սպառնացին մեզ և մենք այնքան թուլամո՞րթ ենք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել, հետիտոային անցումով անցնել»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը»։
«Հայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել։ Կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց խաղաղությունը կարո՞ղ է սպառնալիքներ բերի, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու»,- հավելել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի պապը գաղտնի ֆինանսավորել էր անօդաչու թռչող սարքեր
Հռոմի պապը գաղտնի ֆինանսավորել էր անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի ԶՈՒ-ի համար։ Այս մասին ասել է ուկրաինացի պատմաբան Ալ...
Ռուսաստանը չի միջամտելու Հնդկաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին. Պեսկով
Ռուսաստանը չի կարող և չի միջամտելու Հնդկաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին: Այս մաիսն հայտարարել է Ռուսաստա...
Միզոյանը` Ալիևի հայտարարությունների մասին
Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար...
Արցախցիներն են որոշելու իրենց ճակատագիրը․Արարատ Միրզոյանը՝ Մամեդյարովին
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր...