Քաղաքականություն

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը
Մինսկում Լեհաստանի դեսպանատունը հայտարարել է, որ իրավիճակի սրման, տարածաշրջանում շարունակվող պատերազմի և Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ կամայական կալանավորումների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի…

Մինսկում Լեհաստանի դեսպանատունը հայտարարել է, որ իրավիճակի սրման, տարածաշրջանում շարունակվող պատերազմի և Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ կամայական կալանավորումների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուս ցանկացած ուղևորությունից։ Այս մասին ասվում է Լեհաստանի կառավարության հաղորդագրության մեջ։


Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվարանալ կամ նույնիսկ անհնար դառնալ։


Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Բելառուսի Հանրապետությունում մնացած լեհ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։

Նմանատիպ հոդվածներ

Երբ Ադրբեջանում աճում էր ռազմական բյուջեն, Հայաստանում մեծանում էր երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գերազ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250