Երբ Ադրբեջանում աճում էր ռազմական բյուջեն, Հայաստանում մեծանում էր երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գերազանցությանը և դրա պատճառներին՝ շեշտելով, որ 2000-ականների ընթացքում Հայաստանը չի մեծացրել իր ռազմական բյուջեն այնքան, որքան անհրաժեշտ էր։ Նա հայտարարել է, որ 1998-2008 թվականներին Հայաստանի իշխանությունները թույլ են տվել ռազմական բալանսի խախտում, ինչն էլ, ըստ նրա, հանգեցրել է 44-օրյա պատերազմին։
«Պետք էր այդ տարիները օգտագործել բանակը ուժեղացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեները մեծացնելու», - ընդգծել է նա։
Ռուբինյանը նաև արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ըստ որոնց՝ իր կառավարման տարիները եղել են «խաղաղ ժամանակաշրջան»։
«Այո, խաղաղ էին, բայց պարտքով վերցրած խաղաղ տարիներ էին։ Եթե Ադրբեջանում 1998-2008 թթ. աճում էր ռազմական բյուջեն, Հայաստանում աճում էին երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Դա էլ է հանգեցրել պատերազմի սկսվելուն», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակված ձայանագրությունը միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա. Ռուբեն Վարդազարյան
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան՝ վիճարկելով Վար...
Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Սառա Սանդե...
Լարված իրավիճակ Մինսկում. ցուցարարները մոտեցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին
Մինսկում բազմահազարանոց ցույցի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստ...
Քոչարյան Լևոնին փոխանցեք, որ հրաման տվողին գտել են. Գուրգեն Ասատրյան
ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյան Լևոնին փոխանցեք, որ հրաման տվողին գտել են ու 1.5 ամիս...