ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները կտեղակայվեն տարբեր նահանգներում. շուրջօրյա հսկողության կսահմանվի
ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 1700 զինծառայող կտեղակայվի ամերիկյան 19 նահանգներում՝ անօրինական ներգաղթյալների և հանցագործության դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Ազգային գվարդիայի ամենամեծ թվով զինծառայողներ կուղարկվեն Տեխաս: Բացի այդ, նրանք կտեղակայվեն Այդահո, Այովա, Ալաբամա, Արկանզաս, Վայոմինգ, Վիրջինիա, Ջորջիա, Ինդիանա, Լուիզիանա, Նեբրասկա, Նևադա, Նյու Մեքսիկո, Օհայո, Թենեսի, Ֆլորիդա, Հարավային Դակոտա, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգներում: Իշխանությունները ակնկալում են, որ նոյեմբերի կեսերին Ազգային գվարդիայի անդամները կտրամադրեն լոգիստիկ աջակցություն Հայրենիքի անվտանգության դեպարտամենտին, կօգնեն ձերբակալված անօրինական ներգաղթյալների գործերի մշակմանը և տվյալների հավաքագրմանը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հրաժարվել է բացահայտել երկրում հանցագործության դեմ պայքարի առաջիկա գործողությունների այլ մանրամասներ, սակայն վստահեցրել է, որ Պենտագոնը «շարունակում է համագործակցել այլ գերատեսչությունների հետ՝ դաշնային սեփականությունը պաշտպանելու համար»։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու մասին՝ հանցագործության դեմ պայքարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն մտադրություն չունի միջամտել որևէ ռազմական գործողության. Բեսենթ
ԱՄՆ-ն ոչ մի դեպքում իր զորքերը չի տեղակայի Ուկրաինայի սահմանին, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝...
ՀՀ-ի նկատմամբ թուրքական քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու. Տիգրան Ալթուն
Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետութ...
Քրեական գործ է հարուցվել Անդրեյ Երմակի դեմ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնել է Խարկովի մարզի ...
Փաշինյանը ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսուքյան իր էջում, որտեղ նա կնոջ` Աննայի և աղջկա ` Մարիամի հետ է :&nbs...