100% մաքսատուրք կսահմանվի դեղերի ներմուծման վրա․ Թրամփ
Միացյալ Նահանգները հոկտեմբերի 1-ից դեղագործական արտադրանքի վրա կսահմանի 100% մաքսատուրք։ Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։
Պետության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը հոկտեմբերի 1-ից սկսած 100% մաքսատուրք կսահմանի բոլոր ապրանքանիշային կամ արտոնագրված դեղագործական արտադրանքի վրա։ Թրամփը հավելել է, որ բացառություններ կկատարվեն այն արտադրողների համար, որոնք արդեն սկսել են իրենց գործարանների շինարարությունը Միացյալ Նահանգներում։
Մայիսի 12-ին նախագահը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցվել են 59-90%-ով։
Մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի ներմուծվող դեղագործական ապրանքների վրա, եթե երկրում գները չհամապատասխանեն այլ երկրների գներին։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ-ի հակամարտության գոտու կարիքների գնահատում
ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին՝...
Կալուգացի օլիգարխը «բ» կլասի լրտես է, Ծառուկյանն էլ «ճ» կլասի լրտես է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ռուսաստա...
15 հազար դրամ յուրաքանչյուր կովի համար․ գյուղացիների համար նոր ֆինանսական աջակցություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է 2026 թվականին կաթի արտադրության համար սո...
Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս հ...