Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս հրավիրվեց «Մայր Հայաստանի» ավագանու անդամը։
«Խուլիգանությունը չի ընդունվելու այս դահլիճում։ Քուչի մակարդակի «բազարներ»-ն այս դահլիճից դուրս կտանեք։ Նիստը վարողի իրավունքով Ձեզ դուրս եմ հրավիրում։ Մի խանգարեք, դուրս եկեք, հանգստացեք»,- ասաց Ավինայնը։
Բերետավորներն ուժով, քաշելով դուրս հանեցին դահլիճից ավագանու ընդդիմադիր անդամներին։
Արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ շեշտելով, որ Տիգրան Ավինյանի հրամանով կարմիրբերետավորները իրեն բերման էին ենթարկում նիստերի դահլիճից՝ ասաց․ «Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը մի կալիբրի տղա են, ձայները միայն հեռվից են բարձրացնում, նախքան պաշտոն ստանալը չգիտեին ձայն բարձրացնելն ինչ է, մուննաթ գալն ինչ է, պուպուշ տղերք են եղել»։
«Ես բովանդակային հարց էի տալիս տրանսպորտում աշխատող հսկիչների աշխատավարձի մասին, և բովանդակային զրույցի փոխարեն Տիգրան Ավինյանը որոշեց, որ իմ դասղեկն է․ ինքը պետք է ասի «իա», ես խելոք նստեմ»,–հավելեց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...
Ինչի Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ պատրաստ էր տալ․ Փաշինյան
Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախ...
Լիարժեք ընդունում եմ ձեր օրակարգը․ վարչապետի արձագանքը Auroranews-ի հրատապ հարցերին
Auroranews-ն ասուլիսի ընթացքում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Հայտնի ասացվածք կա դանակը ոսկորին հասնելու մասին...
Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...